Իտալական Սիցիլիա կղզու Կատանիա քաղաքի օդանավակայանը դադարեցրել է ժամանող չվերթների ընդունումը՝ Էտնա հրաբխի ակտիվ ժայթքման պատճառով։ Այս մասին հայտնում է ANSA-ն։
Օդանավակայանի օպերատոր ընկերությունը հայտարարել է, որ Էտնայից տարածվող հրաբխային մոխրի ամպի պատճառով օդային տարածքի փակման հետևանքով Կատանիայի օդանավակայանը չի ընդունի ժամանող ինքնաթիռներ առնվազն մինչև օգոստոսի 7-ի ժամը 21:00-ը։
Միևնույն ժամանակ, Կատանիայից թռիչքները դեռևս հնարավոր են։
Ավելի վաղ Էտնայի ակտիվությունը մշտադիտարկող INGV կազմակերպությունը ավիացիոն վտանգի մակարդակը բարձրացրել էր «նարնջագույնից» մինչև ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ։









