ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկության համար Հայաստանում երկու ընտրատեղամաս կբացվի։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։
Տեղամասերից մեկը կտեղակայվի Երևանում՝ դեսպանության շենքում, երկրորդը կգործի Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսության շենքում։
Քվեարկությանը կարող են մասնակցել Ռուսաստանի այն քաղաքացիները, որոնք մշտապես բնակվում կամ ժամանակավորապես գտնվում են Հայաստանում և քվեարկության օրվա դրությամբ 18 տարեկան են:
Հայաստանի տարածքում քվեարկության անցկացման մասին լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն սոցիալական ցանցերում, ինչպես նաև դեսպանության պաշտոնական կայքի հատուկ բաժնում:
IX գումարման Պետդումայի ընտրությունները կանցկացվեն 2026 թվականի սեպտեմբերի 18-20-ը։









