Հ. Սիմոնյանի գնահատմամբ՝ սա կարող է լինել տվյալ տարածքի մինչ օրս հայտնի ամենահին բնակավայրը։
«Ակադեմիական քաղաք» հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են պեղումների տարածք և հանդիպել աշխատանքներն իրականացնող հնագետների հետ։ Այցի ընթացքում պեղումների ղեկավար Հակոբ Սիմոնյանը նշել է, որ համալիրի ավելի ճշգրիտ թվագրումն ապահովելու նպատակով հրաշալի կլինի համագործակցել միջազգային հնագիտական լաբորատորիաների հետ, ինչը հնարավորություն կտա առավել հստակ սահմանել գտածոների ժամանակագրությունը։
Պեղումներն ու ուսումնասիրությունները շարունակվում են։









