Foto

ԵԱՏՄ-ն և Ուզբեկստանը քննարկել են մաքսային համագործակցության խորացման հարցերը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովն (ԵՏՀ) ու Ուզբեկստանը քննարկել են մաքսային համագործակցության ոլորտում համատեղ նախագծերի իրականացումը։

Դրանցից մեկը նախատեսում է ԵԱՏՄ անդամ երկրների և Ուզբեկստանի մաքսային ծառայությունների միջև փոխադարձ տեղեկատվության փոխանակում՝ մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ։

Համապատասխան համաձայնագրի նախագիծը գտնվում է պատրաստվածության բարձր աստիճանում, իսկ դրա շուրջ բանակցությունների մեկնարկը նախատեսվում է 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

Կողմերը նաև քննարկել են ԵԱՏՄ-ի և Ուզբեկստանի տարանցիկ ներուժի հետագա զարգացմանն ուղղված քայլերը։