Foto

ՆԱՏՕ-ն ձգտում է Հայաստանին պոկել ՀԱՊԿ-ի դաշնակիցներից․ Վասիլև

ՆԱՏՕ-ն ձգտում է Հայաստանին պոկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշնակիցներից։ Այդ մասին ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

«Մենք նկատում ենք ՆԱՏՕ-ի երկրների և առանձին արևմտյան պետությունների ձգտումը՝ «պոկել» Հայաստանին ՀԱՊԿ-ի իր դաշնակիցներից, այդ թվում՝ համատեղ զորավարժությունների անցկացման միջոցով»,– ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Վասիլևը։