Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «չափազանց զգացմունքային» հայտարարություններին, հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը՝ մեկնաբանելով Փաշինյանի խոսքերը՝ Եվրասիական տնտեսական միության «վախճանի սկզբի» մասին։
«Երբեմն, ցավոք, թե՛ մեզ համար, թե՛ հենց Փաշինյանի համար, նա անում է չափազանց զգացմունքային, ակտիվ հայտարարություններ, որոնց համար, հավանաբար, հետո ինքն էլ ստիպված է լինում ափսոսալ։ Ամեն դեպքում կյանքը բաղկացած չէ միայն հայտարարություններից, ուստի մենք պետք է դրան հանգիստ վերաբերվենք», — ասել է Կարասինը։









