ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը դեռ չի համաձայնել Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրությանը։
«Այս պահին մենք դրա համար համաձայնություն չենք տվել։ Մենք քննարկում ենք այդ հարցը, սակայն նման տեխնոլոգիաների փոխանցումը հեշտ որոշում չէ։ Թեև չեմ կարծում, որ նման բան տեղի կունենա, բայց կան մարդիկ, որոնց տալիս ես նման տեխնոլոգիաներ, իսկ նրանք մի օր կարող են շրջել դրանք քո դեմ։ Դա հնարավոր է։ Եթե նայենք պատերազմների պատմությանը, տարիների ընթացքում նման դեպքեր մի քանի անգամ եղել են», — ասել է Թրամփը։
Նա նշել է, որ երեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն բացատրել է Կիևին Patriot և Tomahawk համակարգերի հնարավոր փոխանցման հետ կապված դժվարությունները։
Տեսանյութը՝ հղմամբ։









