Հայ սկաուտները համաշխարհային ռեկորդ են սահմանել՝ 809 հոգով շուշանի պատկեր ստեղծելով։
Կոմպոզիցիան կազմել են Բյուրականի Գառնիկ Մկրտչյանի անվան ճամբարում անցկացված Համահայկական սկաուտական հավաքի 809 մասնակիցները։ Ձեռքբերումը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։
Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2018 թվականին Անգլիայի Չեշիր կոմսությունում, երբ շուշանի պատկեր ստեղծելու համար միավորվել էին 445 սկաուտներ։









