Foto

Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից):


Այս մասին Aysor.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։


ՔԿ խոսնակը նշեց, որ նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և գրավը:


Հիշեցնենք՝ երեկ տեսանյութ էր տարածվել համացանցում, որում երում է, թե ինչպես են իր տան շքամուտքի մոտ ծեծի ենթարկում Ավետ Կոնջորյանին։


ՆԳՆ-ից Aysor.am-ին հայտնել էին, որ հուլիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, ոստիկանությունը հաղորդում է ստացել մարմնական վնասվածք ստացած քաղաքացու վերաբերյալ։ 


ՔԿ-ից էլ հայտնել էին, որ դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով։ Երկու անձ ձերբակալվել էր։