Foto

«Թամարա»-ի արտադրատեսակներն անվտանգ են․ ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Թամարա» ՍՊ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրության (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան) առանձին գործառույթի՝ «Կաթնաշոռ դասական 7%», «Թան չգազավորված», վանիլային պաղպաղակ «Բրիկետիկ» արտադրատեսակների արտադրության, կասեցումը. այդ արտադրատեսակներն արդեն անվտանգ են, ինչը փաստվել է լաբորատոր փորձաքննությամբ: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ–ից։