Foto

Տարիքն ընդամենը թիվ է․ Շակիրան գովել է Մեսսիին և հատկանշել Անտոնելայի աջակցությունը

Հայտնի երգչուհի Շակիրան գովեստի խոսքեր է շռայլել Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի հասցեին, որն այս օրերին շարունակում է փայլել 2026 թվականի աշխարհի առաջնությունում։

ԱԱ-2026-ի եզրափակիչում Արգենտինայի ընտրանին տիտղոսը կվիճարկի Իսպանիայի հավաքականի հետ։ 39-ամյա Մեսսին միանձնյա գլխավորում է մրցաշարի արդյունավետության ցուցակը՝ գոլ+փոխանցում համակարգով։ Արգենտինացու ակտիվում կա 8 գոլ և 4 արդյունավետ փոխանցում։

«Այն, ինչ անում է Լիոնել Մեսսին, վեր է բոլոր սահմաններից։ Այս մարդը խորապես նվիրված է իր գործին, անհավանական կարգապահ է և մարտահրավեր է նետում ժամանակին ու ցանկացած հանգամանքի։ Նա ապացուցում է, որ մարդուն չի բնորոշում իր տարիքը կամ ուրիշների կարծիքը։ Եվ ես գիտեմ, որ կողքին այնպիսի կնոջ ներկայությունը, ինչպիսին նրա կինն է՝ Անտոնելան, նրան ուժ և ոգեշնչում է տալիս, որպեսզի նա նորից ու նորից ապացուցի դա»,- գրել է Շակիրան սոցիալական ցանցերի իր էջերում։