Իրանի զինված ուժերը հարձակվել են Թաիլանդի դրոշով ընթացող նավի վրա, երբ այն փորձել է անցնել Հորմուզի նեղուցով՝ առանց Թեհրանի թույլտվության: Միջադեպի մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Գործակալության տվյալներով՝ անձնակազմն անտեսել է Իրանի ռազմածովային ուժերի կողմից ստացված նախազգուշացումը և շարունակել է շարժվել նեղուցի ջրատարածքով։ Դրանից հետո նավը ենթարկվել է իրանցի զինվորականների հարվածին։









