Foto

Մարգարիտա Սիմոնյանը 1 մլն ռուբլի կփոխանցի ուկրաինական ԱԹՍ-ի հարվածից զոհված փոքրիկի ընտանիքին

«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը 1 մլն ռուբլի կփոխանցի Մոսկվայի մարզում ուկրաինական անօդաչուի հարվածից զոհված 6 ամսական երեխայի ընտանիքին։

Հունիսի 30-ին Եգորևսկի վրա ուկրաինական անօդաչուի հարձակման հետևանքով 6 ամսական երեխա էր զոհվել, նրա ծնողները հիվանդանոց էին տեղափոխվել։ Ընտանիքի ծանոթները դիմել են Սիմոնյանին՝ օգնության համար։

«Ես նրանց մեկ  միլիոն  եմ փոխանցում», – ասել է նա ՌԻԱ Նովոստիին։

Սիմոնյանը կոչ է արել իշխանություններին մտածել ուկրաինական հարվածների հետևանքով տուժած և զոհված խաղաղ քաղաքացիների ազգականներին լրացուցիչ փոխհատուցում վճարելու մասին։ Այժմ նման վճարումներ են ստանում տուժած և զոհված զինծառայողների հարազատները։