Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է։ Կատարվում են կողնակների լրացման, կողային առուների կառուցման աշխատանքներ։ Նշված աշխատանքների ավարտից հետո ճանապարհը կգծանշվի, կկահավորվի։
Շինաշխատանքները մեկնարկել էին անցած տարի, հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։









