ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին։
Համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանի, Միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանի և համայնքապետերի մասնակցությամբ նախ քննարկվել է Միության կողմից վերջին 6 ամսում իրականացված աշխատանքը։
Նախարարի խոսքով Հայաստանի համայնքների միության կանոնադրության փոփոխությանը կնպաստի միության գործունեության արդյունավետության բարձրացմանը և նոր որակի կբարձրացնի միության աշխատանքը։
Խուդաթյանն անդրադարձել է նաև առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրություններին և վստահություն հայտնել, որ այդ ընտրությունների արդյունքները կարտահայտեն քաղաքացիների ազատ կամքը։









