ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Իսրայելի վարչապտ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են մոտ ժամանակում հանդիպել ԱՄՆ-ում, հայտնում է Axios-ի լրագրող Բարակ Ռավիդը։
«Նախագահ Թրամփն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնել է, որ նրանք պայմանավորվել են մոտ ժամանակում հանդիպել ԱՄՆ-ում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
«Զրույցի ընթացքում Իսրայելի վարչապետը նշել է, որ Միացյալ Նահանգները համաշխարհային ազատության երաշխավորն է, և Իսրայելը բարձր է գնահատում երկրների միջև սերտ կապերը», – ասել են գրասենյակից։









