Foto

Պորտուգալիայի հավաքականը հաղթեց խորվաթներին և դուրս եկավ ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչ

Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականը հաղթեց Խորվաթիայի թիմին աշխարհի առաջնության 1/16 եզրափակչի խաղում:
Կանադայի Տորոնտո քաղաքում կայացած հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով՝ հօգուտ պորտուգալացիների: Հաղթողների կազմում գնդակները խփեցին աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում իր առաջին գոլով աչքի ընկած Կրիշտիանու Ռոնալդուն (68-րդ րոպե) և Գոնսալու Ռամուշը (90+4): Խորվաթիայի կազմում աչքի ընկավ Իվան Պերիշիչը (53):