Foto

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին հետագա անդամակցության հարցը կդառնա բարձրագույն ղեկավարության քննարկման առարկա

Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) անդամակցության հետագա հեռանկարը կդառնա կազմակերպության բարձրագույն ղեկավարության մանրակրկիտ քննարկման առարկա։

Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի գործող նախագահ Վիկտոր Վասիլևը՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական համաժողովի ընթացքում։

«Բնականաբար, Հայաստանի անդամակցության շարունակման հարցը կլինի բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում և քննարկման առարկա կդառնա»,-նշել է նա։