Foto

Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է

Հունիսի 20-ին՝ ժամը 11։15-ին, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Երևանի Արին Բերդի փողոցում ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի 65-ամյա վարորդին։

Նույն օրը՝ ժամը 11։00-ի սահմաններում, 65-ամյա տղամարդը վարչական իրավախախտումը չարձանագրելու նպատակով պարեկային ծառայողներին կաշառք էր առաջարկել։

Տղամարդը կազմված փաստաթղթերով ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։