Foto

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի ժամը 18:00-ին

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի ժամը 18:00-ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Դավիթ Սարգսյանը։

Նա տեղեկացրել է, որ դատական նիստն ավարտվել է։ «Կալանավորման միջնորդություն է ներկայացվել։ Որոշումը կհրապարակվի ժամը 18:00-ին», - Չալաբյանի փաստաբանի խոսքերը փոխանցել է Սարգսյանը։