Foto

Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը մեկնում է Ադրբեջան։ Նա Բաքվում կմասնակցի Իսլամական համագործակցության կազմակերպության խորհրդարանական միության 20-րդ համաժողովին։

Նախատեսվում է, որ ելույթում Քուրթուլմուշը կանդրադառնա Իսրայելին ու Պաղեստինին, իսլամական երկրների միջև քաղաքական, տնտեսական և խորհրդարանական համագործակցությանը։

Այցի շրջանակում Քուրթուլմուշը երկկողմ հանդիպումներ կունենա մասնակից երկրների գործընկերների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։