Foto

Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնել են Օման՝ Հորմուզի նեղուցի հարցը քննարկելու

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել են Օման՝ բանակցությունների համար։ Քննարկման հիմնական թեման լինելու է Հորմուզի նեղուցի ապագա կառավարումը։

Այցի շրջանակներում, ինչպես նշել է Արաղչին, նախատեսվում է հանդիպում Օմանի սուլթան Հայսամ բեն Թարեկ Ալ Սաիդի հետ։