ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունիսի 23-ից 25-ը կայցելի ԱՄԷ, Քուվեյթ և Բահրեյն, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքը։
«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունիսի 23-ից 25-ը կայցելի ԱՄԷ, Քուվեյթ և Բահրեյն։ Նա կքննարկի տարածաշրջանի համար մի շարք առաջնահերթ հարցեր», — ասվում է հաղորդագրության մեջ։
Պետդեպի տվյալներով՝ բանակցությունների ընթացքում նա կանդրադառնա, մասնավորապես, ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի թեմային, Հորմուզի նեղուցում ազատ և անվտանգ նավագնացության վերականգնման ջանքերին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևորությանը։
Բահրեյնում նա, ըստ սպասումների, կհանդիպի Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի անդամների հետ։









