Foto

Փաշինյանի հետ մետրոյում վիճшբանած արցախցու որդին՝ Արամը, հաղթել է թուրք մրցակցին․ Գեղամ Մանուկյան

Հիշու՞մ եք մետրոյում Նիկոլի հիստերիան Արցախի հերոս հրամանատար Մերուժան Մոսիյանի դստեր եւ թոռնիկի դեմ։ Այդ օրը երեխան պետք է մասնակցեր շախմատի մրցաշարի, աշխարհի առաջնության ուղեգրի համար։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավաոր Գեղամ Մանուկյանը։

«Նա իհարկե հաղթեց, բանի տեղ չդնելով նիկոլական լաչառությունը։

Ու հիմա ուշադիր․ Արամը քիչ առաջ Բաթումիում անցկացվող աշխարհի առաջնությանը հաղթել է թուրք մրցակցի՝ ներկայացնելով Հայաստանը։

Հիմա հարց. լաչառ Նիկոլ, թե՞ Հերոսի թոռ, արցախցի, հավասարակշիռ մանուկ Արամ Դանիելյան...»,-գրել է նա։