Թուրքիայի իշխանությունները հաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ հարթակ տրամադրել ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու բանակցությունների շարունակման համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Դուք գիտեք, որ արդեն տեղի են ունեցել բանակցությունների մի քանի փուլ։ Եվ երեկ հաստատվեց թուրքական իշխանությունների պատրաստակամությունը՝ հարթակ տրամադրել ուկրաինական կարգավորման շուրջ հետագա շփումների համար»,-նշել է նա։









