Foto

Նակամուրան կարող է կարիերան շարունակել «Ռոմայում»

Ճապոնայի հավաքականի վինգեր Կեյտո Նակամուրան կարող է կարիերան շարունակել «Ռոմայում»։

Լրագրող Նիկոլո Սկիրայի հաղորդմամբ՝ «Ռեյմսի» ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկվել է հռոմեական ակումբին։

Աղբյուրի տեղեկություններով՝ իտալական ակումբն իր հերթին ևս հետաքրքրված է Կեյտոյի ծառայություններով, սակայն այս պահին կողմերի միջև պաշտոնական բանակցություններ դեռ չեն ընթացել։

Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։