Foto

Աշխարհի առաջնության ժամանակ գողացել են Անգլիայի հավաքականի խաղակոշիկները

Daily Mail-ի փոխանցմամբ՝ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկները գողացել են Կանզաս Սիթիում գտնվող մարզական բազա տանող միկրոավտոբուսից։

Հրապարակված տեղեկատվության համաձայն նաև գողացել են ֆուտբոլի գնդակներ և մարզական սարքավորումներ, այդ թվում՝ վերլուծական սարքավորումներ, գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի սպիտակ գրատախտակները և մերսման սեղաններ։ Գողությունը տեղի է ունեցել Ֆլորիդայից Կանզաս Սիթի տեղափոխման ժամանակ։

Անգլիայի հավաքականը խմբային փուլի իր առաջին խաղը կանցկացնի Խորվաթիայի ընտրանու դեմ հունիսի 17-ին։