Foto

Սուրեն Պապիկյանն ու Կատրին Վոտրեն բարձր են գնահատել Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ընթացքը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ։

Կատրին Վոտրենը շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

Կողմերը բարձր են գնահատել Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ընթացքը՝ կարևորելով ձևավորված արդյունավետ գործընկերության հետագա ամրապնդումն ու զարգացումը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության ընթացքին, զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի: