«Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ։
Ինչպես հայտնել է ՇՄ նախարարությունը, այս ամենը ևս մեկ քայլ է կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ և վկայում է վայրի կենդանիների պոպուլյացիայի վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության մասին։









