Foto

Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Լադա»-ն

Այսօր՝ հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքում, ժողովրդին հայտնի «Տարոն 4» թաղամասի խաչմերուկում բախվել են 46-ամյա Միքայել Ն․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 35-ամյա Ժորա Մ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել։