Foto

Հորմուզի նեղուցն արդեն մասամբ բաց է. ԱՄՆ-ը կկենտրոնանա Ուկրաինայի վրա

ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցն արդեն մասամբ բաց է։

Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ մինչև ուրբաթ նեղուցն ամբողջությամբ կբացվի։

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտության կարգավորումից հետո ԱՄՆ-ը կկենտրոնանա Ուկրաինայի վրա։

«Երեկ մենք շատ լավ զրույց ունեցանք նախագահ Զելենսկու և նախագահ Պուտինի հետ։ Եվ ես տեսնում եմ, որ կարող ենք ինչ-որ բանի հասնել։ Իրապես այդպես եմ կարծում։ Կարծում եմ՝ երկուսն էլ բաց են դրա համար»,- ասել է Թրամփը։