Foto

Ազատազրկված անձանց թիվը Հայաստանում այսօր գերազանցում է 3000-ը

Հայաստանում ազատությունից զրկվածների թիվն այսօր հատել է 3000-ի շեմը, ՀՀ արդարադատության նախարարությանը կից հասարակական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է նախարար Սրբուհի Գալյանը։

Դատապարտյալների թիվն ավելին է, քան՝ կալանավորներինը:

«Վերջին շրջանում կալանավորումների թվի աճի միտումը պայմանավորված է ընտրական պրոցեսներում ընտրակաշառքների գործերով»,-նշել է նա։