«Փյունիկը» պայմանագիր է կնքել կիպրացի հարձակվող Իասոնաս Պիկիսի հետ։
25-ամյա ֆուտբոլիստն ամբողջ կարիերան անցկացրել է Կիպրոսում՝ հանդես գալով «Նեա Սալամիս», «Քսիլոտիմովու», «Աքրիտաս Հլորակա» և «Օոմոնիա 29» ակումբներում։
Ֆուտբոլիստն իր պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է 139 հանդիպում, որտեղ դարձել է 24 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
«Ողջունում ենք Իասոնասին և մաղթում հաջողություններ թիմի հետ»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրությունում։









