Սյունիքը մեր Հորմուզն է, հունիսի 7-ին լուծում ենք պետականության լինել, չլինելու հարցը։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է 1992-93 թթ․ ՀՀ վարչապետ Խոսրով Հարությունյանը։
«Իրանը Հորմուզի նեղուցի հանդեպ վերահսկողությամբ երաշխավորում է իր երկարաժմետ անվտանգությունը։ Սյունիքն էլ մեզ համար նույնն է։ Ով տիրապետում է Արցախն ու Սյունիքը, նա տիրապետում է Հարավային Կովկասը։
Սյունիքը մեր Հորմուզն է, այն որևէ մեկին զիջելու իրավունք չունենք։ Դա չի նշանակում Սյունիքի տարածքը տնտեսական նպատակներով չօգտագործել։ Հունիսի 7-ին նաև Սյունիքի հարցն է դրված, լուծում ենք պետականության լինել, չլինելու հարցը»,- նշել է Հարությունյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․









