Foto

Սպերցյանը Հայաստանի հավաքականում հանդես կգա նոր համարի մարզաշապիկով

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ազգային ընտրանու կազմում այսուհետ հանդես կգա նոր խաղահամարով։

Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Սպերցյանն այսուհետ կկրի 10 համարի մարզաշապիկը։ ՀՖՖ-ն այս փոփոխությունը սոցիալական ցանցերի իր էջերում ներկայացրել է տպավորիչ՝ «Ավագ, 10 համար, մեկ նպատակ» խորագրով։

Նախկինում հայ կիսապաշտպանը գլխավոր թիմում հանդես էր գալիս 8 համարի ներքո։ 10 համարի խաղաշապիկն ազատ էր մնացել այն բանից հետո, երբ Լուկաս Սելարայանը որոշում կայացրեց ավարտել միջազգային կարիերան Հայաստանի հավաքականի կազմում։

Էդուարդ Սպերցյանն իր նորամուտը Հայաստանի ազգային հավաքականում նշել է 2021 թվականի մարտի 31-ին՝ Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում կայացած Ռումինիայի դեմ հաղթական խաղում (3:2):