Foto

Այսօր սրանից կարևոր հարց չկա, հայերը պետք է մասնակցեն ընտրություններին, որպեսզի ուրիշները մեր փոխարեն չորոշեն մեր ճակատագիրը․ Սամվել Կարապետյան

Այսօր հայերի համար շատ ծանր վիճակ է, կորցնում ենք մեր ինքնությունը, փոփոխությունները գալիս են, այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Փոփոխությունները մարդիկ կզգան իրենց կյանքում, և դրանք կսկսվեն հունիսի 7-ից հետո, յուրաքանչյուր հայ կապրի արժանապատիվ կյանքով, ոչ թե պարզապես գոյատևելու համար, ես երաշխավորում եմ։ 0 պարտություն, 0 զիջողականություն, 0 աղքատություն, 0 նվաստացում Փաշինյանի և նրա փոքրիկ խմբակի կողմից։ Այսօր սրանից կարևոր հարց չկա, հայերը պետք է մասնակցեն ընտրություններին, որպեսզի ուրիշները մեր փոխարեն չորոշեն մեր ճակատագիրը։ Պատմությունը կորոշի հունիսի 7-ը որպես օր, երբ հայ ժողովուրդը ընտրություն կատարեց ապրել ուժեղ և ազատ Հայաստանում»,-նշել է նա։