Քուվեյթը երկու իրանցի դիվանագետների հայտարարել է անցանկալի անձ և արտաքսել նրանց։
Քուվեյթի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարին և բողոքի նոտա հղել այն բանից հետո, երբ իրանական անօդաչու թռչող սարքերը և հրթիռները հարվածել են Քուվեյթի միջազգային օդանավակայանին, որի հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել մի քանի մարդ։
Իշխանությունները նաև որոշել են կրճատել Իրանի դեսպանատան անձնակազմը և արտաքսել երկու դիվանագետի։
Արտգործնախարարությունը հայտնել է, որ իրանցի դիվանագետի հետ հանդիպման ժամանակ «արտահայտվել է Քուվեյթի տարածքի կամ օդային տարածքի օգտագործումը որևէ երկրի դեմ ցանկացած թշնամական գործողության համար կտրականապես մերժում»։ Քուվեյթը նաև մերժել է Թեհրանի պնդումները, որ իր տարածքը ԱՄՆ-ի կողմից օգտագործվել է Իրանի վրա հարձակումների համար։









