Հայաստանը պետք է փրկվի իր քաղաքացիների կողմից, ովքեր ընտրություններում կարող են քվեարկել իրենց երկրի օգտին՝ հաշվի առնելով ազգային շահերը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (ՄՏՏՀՖ) շրջանակներում, հաղորդում է ТАСС գործակալությունը։
«ՀՀ քաղաքացիներն այժմ ունեն բոլոր հնարավորություններն ընտրություն կատարելու իրենց երկրի օգտին՝ հաշվի առնելով ազգային շահերը», - ասել է նա։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը երբեք չի գործել հայ ժողովրդի դեմ։
«ՌԴ-ն ամեն կերպ աջակցել է, օգնել է, իսկ երբեմն պարզապես փրկել է նրանց։ Բայց դա Հայաստանի քաղաքացիների որոշելիքն է»,-հավելել է դիվանագետը։









