Foto

Այսօրվանից մեկնարկել է Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղագիծը

Հունիսի 2-ից լիարժեք շահագործման ռեժիմի է անցնում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին՝ վրացական հատվածի արդիականացման ավարտից հետո:

Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության տվյալով՝ Նոր երկաթուղային երթուղին կհաղորդի լրացուցիչ հզորություն տարածաշրջանում, զգալիորեն կնպաստի բեռնափոխադրումների երթուղիների ընդլայնմանը և կամրապնդի տարածաշրջանի կապը։

Ըստ հաղորդագրության, Մարաբդա-Կարծախ երկաթուղային հատվածի ընդհանուր երկարությունը 180 կիլոմետր է։ Նախագծի շրջանակներում վերականգնվել և վերակառուցվել է 153 կիլոմետր, նաև կառուցվել է եվրոպական չափանիշներին համապատասխանող 27 կիլոմետր երկարությամբ ամբողջովին նոր երկաթուղային գիծ։