ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունները չափազանց բարդ են ընթանում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Միջուկային բանակցությունները չափազանց բարդ են և կրում են ոչ դյուրին տեխնիկական բնույթ, ուստի դրանց ավարտը դեռ ժամանակ կպահանջի», – ասել է Ռուբիոն ԱՄՆ-ի Սենատում կազմակերպված լսումների ժամանակ։









