Foto

Լատվիայից Միրզոյանին հայտնել են «Ռուսաստանի ճնշման դեմ համերաշխության մասին»

Լատվիայի և Հայաստանի արտգործնախարարներ Բայբա Բրաժեն և Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել։

Հայտնում են Լատվիայի արտգործնախարարության մամուլի ծառայությունից:

«Հայ գործընկերոջս՝ Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ես համերաշխություն հայտնեցի Ռուսաստանի ճնշման և ընտրությունների արդյունքների վրա ազդելու փորձերի դեմ»,- գրել է Բայբա Բրաժեն։

Նա հավաստիացրել է, որ ԵՄ-ն խորացնում է քաղաքական և տնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում՝ բացում է իր դռները արտահանման համար։