Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրը «Նոայի» նախագահ Վարդգես Վարդանյանը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով՝ պետական բարձր պարգևով, որը շնորհվում է տնտեսության, գիտության, տեխնիկայի և նորարարական մտքի զարգացման գործում նշանակալի ներդրման համար։
Այս գնահատականը Վարդգես Վարդանյանի տարիների հետևողական աշխատանքի, սկզբունքային մոտեցման և Հայաստանի զարգացման ներուժի հանդեպ հավատքի արժևորումն է։









