Foto

Քանի դեռ ես նախագահ եմ, աշխարհի լավագույն ֆուտբոլիստները կխաղան «Ռեալում». Պերես

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ակումբի ղեկավարի առաջիկա ընտրություններին ընդառաջ խոսել է իր կատարած աշխատանքի և նպատակների մասին։

«Քանի դեռ ես մնում եմ «Ռեալի» նախագահի պաշտոնում, աշխարհի լավագույն խաղացողները հանդես են գալու այստեղ։ Երկու տարուց էլ քիչ ժամանակ է անցել այն պահից, երբ մենք նվաճեցինք Լա լիգայի մեր 36-րդ տիտղոսն ու հաղթեցինք Չեմպիոնների լիգայում։ Մենք ամբողջ ուժով և էնտուզիազմով աշխատում ենք ուժեղ թիմ կառուցելու և մեր նպատակներին հասնելու համար։ Մենք պատրաստ ենք շարունակել հաղթել»,- Պերեսի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։

Նշենք, որ «արքայական» ակումբը 2025/26 մրցաշրջանն ավարտել է առանց տիտղոսների։

Հիշեցնենք նաև, որ մադրիդյան ակումբի նախագահի ընտրությունները կկայանան կիրակի՝ հունիսի 7-ին։ Այս անգամ ղեկավար պաշտոնի համար Ֆլորենտինո Պերեսի հետ կպայքարի Էնրիկե Ռիկելմեն։