«Ալյանս»-ը դուրս է գալիս ընտրապայքարից, կուսակցությունն ընտրական ցուցակի գրանցումը չեղարկելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ԿԸՀ։ Ընտրություններին հայտ ներկայացրած քաղաքական ուժերի թիվը կդառնա 18:
Կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ընտրապայքարի մեջ մնացող այն կուսակցությունները, որոնք անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորություն չունեն, նպաստում են կառավարող ուժի վերարտադրմանը:









