«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն այսօր քարոզարշավ են իրականացրել Արարատի մարզում։
«Շատ տպավորիչ էր, շատ շնորհակալ ենք վերաբերմունքի համար, այստեղ մարդկանց վերաբերմունքը կապված է նրա հետ, որ մի քանի ուղղությամբ պետությունը սխալ քաղաքականություն է վարում»,-ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Քարոզարշավից հետո Նարեկ Կարապետյանը հերքել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տարածած լուրը, իբրև ինքը Ռուսաստանի քաղաքացի է։
«Ես Ռուսաստանի քաղաքացի չեմ, բացի Հայաստանի քաղաքացիությունից, ուրիշ քաղաքացիություն չեմ ունեցել։ Ռուսաստանում ավելի քիչ եմ ապրել, քան, օրինակ, Անգլիայում կամ Շվեյցարիայում։ Այդ իսկ պատճառով, Ալեն Ռոբերտովիչ, այդպիսի բաներ մի՛ արեք»,- ասել է Կարապետյանը։









