Foto

Մենք լիակատար ռшզմական հաղթանակ ենք տարել. Թրամփ

ԱՄՆ-ը ջախջախել է Իրանի ռազմական ներուժը և դրանով իսկ տարել լիակատար հաղթանակ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք տարել ենք լիակատար ռազմական հաղթանակ։ Մենք ամբողջությամբ ջախջախել ենք նրանց նավատորմը։ Մենք լիովին կործանել ենք նրանց ռազմաօդային ուժերը։ Ամբողջությամբ ջախջախել ենք ՀՕՊ և հետևման համակարգերը, ոչնչացրել ենք նրանց առաջնորդներին»,- ասել է Թրամփը լրագրողներին իր ինքնաթիռի բորտում։

Միևնույն ժամանակ, նա կշտամբել է մի շարք ԶԼՄ-ների լրագրողներին, այդ թվում՝ CNN հեռուստաընկերությանը և The New York Times (NYT) թերթին, այն բանի համար, որ նրանք ճշմարտությունը չեն գրում ԱՄՆ-ի հաղթանակի մասին։

Թրամփը դավաճանություն է համարել լրագրողների փորձերը՝ գրելու այն մասին, թե Թեհրանի մոտ ռազմական առումով ամեն ինչ լավ է։