Foto

ԱՄՆ էներգետիկայի նախարարն ակնկալում է, որ Չինաստանն ավելի շատ ամերիկյան նավթ կգնի

Միացյալ Նահանգներում ենթադրում են, որ Չինաստանը կմեծացնի ամերիկյան նավթի ներմուծման ծավալները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ CNBC-ի եթերում այս մասին հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։

Նախարարի հավաստմամբ՝ Ալյասկայից նավթ գնելու հարցում հետաքրքրված է ոչ միայն Չինաստանն, այլև ասիական այլ երկրներ։

Քրիս Ռայթը միաժամանակ նշել է, որ Հորմուզի նեղուցն աստիճանաբար կորցնում է կարևորությունը, ինչից ելնելով մշակվում են Պարսից ծոցի երկրներից էներգակիրների արտահանման նոր երթուղիներ։ Նա ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում նախատեսվում է կառուցել ավելի շատ խողովակաշարեր։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։