Foto

Եմենի կառավարությունը և հութի ապստամբները համաձայնության են եկել ազատ արձակել ավելի քան 1600 կալանավորի

Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը և հութի ապստամբները մայիսի 14-ին համաձայնության են եկել ազատ արձակել ավելի քան 1600 կալանավորի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press Լրատվական գործակալությունը, սա Եմենում 11 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմի ընթացքում ամենամեծ փոխանակումն է։

Համաձայնագիրը ստորագրվել է Հորդանանի Ամման քաղաքում՝ ՄԱԿ-ի պաշտոնյաների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 14 շաբաթ տևած բանակցություններից հետո։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է համաձայնագիրը և կոչ արել կողմերին արագորեն իրականացնել այն, որպեսզի ընտանիքները շուտով կարողանան վերամիավորվել։

Կառավարական պատվիրակության ղեկավար Յահյա Քազմանը X-ում գրառման մեջ նշել է, որ հութիների կողմից գերի վերցված «մի շարք քաղաքական գործիչներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ» նույնպես ազատ կարձակվեն։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հայտարարության մեջ նշել է, որ երկու կողմերն էլ համաձայնության են եկել ազատ արձակվող կալանավորների ինքնության վերաբերյալ և հավելել, որ Ժնևում տեղակայված կազմակերպությունը պատրաստ է նպաստել նրանց հայրենադարձմանը։

Դեռևս հայտնի չէ, թե երբ կսկսվի կալանավորների արձակումը։