Առաջին տեղում ներկայիս իշխանություններն են, հետո մենք ենք, իսկ «Ուժեղ Հայաստանը» 4-րդ տեղում է, այս մասին «Radar Զրույց»-ի տաղավարում ասել է «Հայաստանի շնորհապետական» կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանը:
«Կարծում եմ, որ մենք հնարավորություն ունենք անգամ հաղթելու այս ընտրություններում։ Մեր քաղաքական ուժն այնպես է ստացվել, որ բավականաչափ մեծ հնարավորություններ ունի։ Այնուամենայնիվ, ուզում եմ ասել, որ մենք պատրաստ ենք բոլոր 3 սցենարին էլ՝ անգամ չանցնելուն, անգամ անցնելուն (բայց ոչ առաջին տեղով) և անգամ հաղթանակին»։









