Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումից հետո, որում «Նոան» 4։2 հաշվով առավելության հասավ «Ուրարտուի» նկատմամբ, տհաճ միջադեպ է գրանցվել։
Հանդիպման ավարտից հետո երկու ակումբների երկրպագուների միջև բախում է տեղի ունեցել։ Այս պահի դրությամբ միջադեպի հրահրման պատճառների, ինչպես նաև հնարավոր տուժածների կամ իրավապահների կողմից ձերբակալվածների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդվում։
Հիշեցնենք, որ կամային հաղթանակի շնորհիվ «Նոան» իր պատմության մեջ երրորդ անգամ նվաճեց Հայաստանի գավաթը՝ ապահովելով նաև Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի ուղեգիր։
Armsport









